Վերջինը պայքարը թողեց 60 կգ քաշային բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը, որը,դուրս գալով կիսաեզրափակիչ, արդեն իսկ բրոնզե մեդալ էր ապահովել: Կիսաեզրափակիչում Ջավախյանի մրցակիցը 2004թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոն էր: Բուքմեյքերները մրցամարտից առաջ բացահայտ ֆավորիտ էին համարում ռուս մարզիկին, սակայն հանդիպումը սկսվեց հավասար պայքարում եւ որոշ ժամանակ Հրաչիկը ոչինչով չէր զիջում հակառակորդին: Հանդիպման ելքը վճռվեց 3-րդ ռաունդում, երբ Ջավախյանը 4:5 հաշվով զիջելիս մրցավարից հերթական զգուշացումը ստացավ, որի համար Տիշչենկոյին լրացուցիչ 2 միավոր գումարեցին: Ունենալով շոշափելի առավելություն՝ ռուս բռնցքամարտիկը մրցամարտը հասցրեց հաղթական ավարտի՝ առավելության հասնելով 10:5 հաշվով:
Տիշչենկոն դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Կուբայի ներկայացուցիչ Յորդենիս Ուգասի հետ, որը կիսաեզրափակիչում առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Դաուդա Սոու նկատմամբ:
54 կգ քաշայինների պայքարում եզրափակիչում հանդես գալու իրավունք ստացավ Յանկիել Լեոնը, որը կիսաեզրափակիչում 7:2 հաշվով առավելության հասավ Բրունո Ժուլեի (Մաուրիտիուս) նկատմամբ: Եզրափակիչում կուբացին կհանդիպի Մոնղոլիան ներկայացնող Բադար - Ուգան Էնխբատի հետ, որը կիսաեզրափակիչում պարտության մատնեց ռումինացի Վյաչեսլավ Գոյանին:Բայդարկայի թիավարության 1000 մ տարածության մրցումներում հաջողության հասավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բրաբանտսը՝ ցույց տալով 3:26.323 արդյունք: Թիմը Մեծ Բրիտանիային բերեց 18-րդ ոսկե մեդալը: Բրիտանացիները ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում, թեեւ 16 մեդալով 4-րդ հորիզոնականում ընթացող Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի բարելավվելու իր ցուցանիշը ՚Օլիմպիադա-2008ՙ-ում:
Վոյելբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:
Առաջին 2 խաղափուլերում ամերիկացիները հաջողության հասան 25:22 եւ 25:21 հաշիվներով, սակայն հաջորդ 2 խաղափուլերը անցան ռուսների առավելությամբ, որոնք կարողացան հավասարեցնել ընդհանուր հաշիվը: Վճռորոշ 5-րդ մրցափուլում ԱՄՆ-ն հաղթեց 15:13 հաշվով: Եզրափակիչում ամերիկացիները կհանդիպեն Իտալիա - Բրազիլիա զույգի հաղթողի հետ: Բուքմեյքերները վոլեյբոլի մրցաշարի ֆավորիտ են համարվում Բրազիլիայի հավաքականին:
Բրիտանական ՚The Timesՙ թերթին տված հարցազրույցում Անգլիայի սեղանի թենիսի նախկին չեմպիոն Մեթյու Ռիսը սենսացիոն բացահայտումներ է կատարել: Ներկայումս մեկնաբան Ռիսը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում օլիմպիական ավանը, որտեղ հանգրվանում են մասնակից երկրները, վերածվում է սեքս-փառատոնի:
՚Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք օլիմպիականների համար նախատեսված ավանում այդպիսի սեռական ամենաթողություն է, ինչպես որ նկարագրում են: Իմ պատասխանը միշտ նույն է. դա հենց այդպես էՙ, - ասել է Ռիսը:
Անգլիացի մարզիկը որպես օրինակ բերել է 1992թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերը. ՚Առաջին անգամ ես մասնակցել եմ 1992թ. օլիմպիական խաղերին: Այդ 2 շաբաթվա ընթացքում ես ավելի շատ սեռական ՚գործընկերՙ ունեցա, քանի մինչ այդ իմ ողջ կյանքի ընթացքում: Պատկերացրեք, թե 21 տարեկան երիտասարդի համար, որքան հրաշալի օրեր էին դրանքՙ:
Ռիսը ընդգծել է նաեւ, որ պատկերը չի փոխվել ՚Բարսելոնա-1992ՙ-ին հաջորդած խաղերում. ՚Դրանից հետո ես ներկա եմ գտնվել եւս մի քանի օլիմպիական խաղերի եւ դարձյալ տեսել նույնը: Այժմ էլ Պեկինում, որտեղ ես գտնվում եմ որպես մարզական մեկնաբան, կարելի է տեսնել նույն սեռական ակտիվությունը: Ոսկե մեդալներ նվաճած մարզիկներին, պարզպաես ձեռքից ձեռք են խլում մարզուհիները, երկրպագուհիներըՙ:
Ամեն դեպքում Ռիսի խոստովանությունը նորություն չէ կազմակերպիչների համար, որոնք նախքան խաղերի մեկնարկը սեռական հիվանդությունները կանխելու համար 400 հազար անվճար պահպանակ էին բաժանել Պեկինում գտնվող հյուրանոցներին: Եւս 100 հազար պահպանակ տրամադրվել էր Օլիմպիական ավանի հիվանդանոցին:________________________________________________________________________________________________________________________________________Ոսկե մեդալների համար պայքարեցին Ռոջերս - Դալհաուզեր (ԱՄՆ) - Արաույո -Լուիս (Բրազիլիա) զույգերը: Այստեղ արդեն հավական լարված պայքար ընթացավ: Առաջին խաղափուլում ամերիկացիները առավելության հասան 23:21 հաշվով, սակայն 2-րդ ում բրազիլացիները հաղթեցին 21:17 հաշվով: Վճռորոշ 3-րդ խաղափուլում ԱՄՆ-ի ներկայացուցիչները հաղթեցին 15:4 հաշվով եւ նվաճեցին չեմպիոնի կոչումը: Լողափնյա վոլեյբոլում նվաճած այս ոսկե մեդալը ամերիկացիների համար 100-րդն էր ընթացիկ խաղերում, ինչպես նաեւ 30-րդ ոսկին:
Ամերիկացիները նվաճած մեդալների քանակով զգալիորեն առաջ են ացնել մյուս երկրներից, սակայն ոսկե մեդալներով զիջում են Չինաստանին, որն իր ակտիվում ունի միանգամից 46 ոսկե մեդալ, իսկ ընդհանուր առմամբ արժանացել են 83 մեդալի:
՚Օլիմպիադա-2008ՙ-ի բռցնքամարտիկ մրցաշարում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչի հանդիպումները: 51 կգ քաշայինների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Գեորգի Բալակշինը 8:9 հաշվով պարտվեց Անդրիս Հեռնանդես Լաֆիտային (Կուբա): Կուբացի բռնցքամարտիկը եզրափակիչում կմրցի Սոմջիթ Յոնգյոհորի (Թայլանդ) հետ, որը կիսաեզրափակիչում 7:1 հաշվով առավելության հասավ իտալացի Վիչենցո Ռիչաջդիի նկատմամբ:
57 կգ քաշայինների պայքարում իր համար նվազագույնն արծաթե մեդալ ապահովեց ուկրաինացի Վասիլ Լամաչենկոն, որը 10:1 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցիչ Յակուպ Կիլիչի նկատմամբ: Եզրափակիչում Լամաչենկոյի մրցակիցը կլինի ֆրանսիացի Խեդաֆի Դյելխիրը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Իմրանովին:
64 կգ քաշայինների պայքարում Մանուս Բունյումնոնգ (Թայլանդ) կարողացավ 10:5 հաշվով առավելության հասնել կուբացի Ռոնիել Իգլեսիասի նկատմամբ: Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Դոմենիկյան Հանրապետությունը ներկայացնող Ֆելիքս Դիասը, որը 1/16-րդ եզրափակիչում առավելության էր հասել Հայաստանը ներկայացնող Էդուարդ Համբարձումյանի նկատմամբ: Դիասը կիսաեզրափակիչում պարտության մատնեց ֆրանսիացի Ալեքս Վաստինին:
Երեւանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնող Հրաչյա Ջավախյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տիշչենկոյի հետ:
Տղամարդկանց քայլքի 50 կմ տարածությունում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց իտալացի Ալեքս Շվացերը, որը ցույց տալով 3:37:09 արդյունք սահմանեց նոր օլիմպիական ռեկորդ: 3:39:27 արդյունքով արծաթե մեդալի արժանացավ Ավստրալիայի ներկայացուցիչ Ջարեդ Տալենտը: Իսկ ահա աշխարհի ռեկորդակիր Դենիս Նիժեգորոդովը (Ռուսաստանը) իր հնարավորություններից բավական ցածր հանդես եկավ եւ 3:40:14 արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը:
Ալեքս Շվացերի նվաճած ոսկե մեդալը 7-րդն էր Իտալիայի համար ընթացիկ խաղերում: Իտալացիները արդեն 24 մեդալի են արժանացել եւ ընթանում են 10-րդ հորիզոնականում:_________________________________________________________________________________________________________________________________________
Եվս մեկ հայ բնցքամարտիկ, այս անգամ արդեն 75 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը չկարողացավ հաղթահարել 1/16 եզրափակչի արգելքը:
Ինչպես արդեն նշել էինք, Անդրանիկի մրցակիցը այս փուլում Ուզբեկստանը ներկայացնող Էլշոդ Ռասուլովն էր: Ընդհանուր առմամբ, Ռասուլովը չափազանց ուժեղ չէր մեր բռնցքամարտիկի համար, սակայն առաջին երեք ռաունդում նա առավելություն ստացավ 6։3 հաշվով։ 4-րդ ռաունդում Ռասուլովը բավական ուժեղ հարված հաջողվեց հասցնել, որի արդյունքում վնասվեց Անդրանիկի քիթը: Արյունը չհաջողվեց կանգնեցնել և մրցամարտը կասեցվեց։ Մեր բռնցքամարտիկին այդպես էլ թույլ չտվեցին շարունակել մրցամարտը։
Այսպիսով, մեր միակ բռնցքամարտիկը, ով շարունակելու է պայքարը 1/4 եզրափակիչում Հրաչիկ Ջավախյանն է։ Նա ռինգ դուրս կգա օգոստոսի 19-ին, իսկ նրա մրցակիցն է հարավկորեացի Բաիկ Յոնգսուբ։
_____________________________________________________________________________________________________________________________
Հայ ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում հանդիպեց Աֆրիկայի 2008թ. չեմպիոն Ադնան Ռհիմիի (Թունիսի) հետ: Ենոքյանի առավելությունը այս մրցամարտում բացահայտ էր եւ նա հաղթեց 14:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում Հարությունի մրցակիցը Ռեւազ Մինդորաշվիլին էր (Վրաստան), որը աշխարհի 2005թ. չեմպիոնն է, Եվրոպայի 2008թ. փոխչեմպիոնը: Ենոքյանը զիջեց 0:4 հաշվով, սակայն դեռ բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունի, քանի որ Մինդորաշվիլին կիսաեզրափակիչում հաղթելով ռուսաստանցի Գեորգի Կետոեւին դուրս եկավ եզրափակիչ:
96 կգ քաշայինների պայքարում եզրափակիչ են դուրս եկել Թեյմուրազ Տիգիեւը (Ղազախստան) եւ Շիրվանի Մուրադովը (Ռուսաստան):
120 կգ քաշայինների պայքարում ոսկու համար կպայքարեն Բախտիյար Ախմետովը (Ռուսաստան) եւ Արթուր Թայմազովը (Ուզբեկստան):
| Ո | Ա | Բ | Ընդհանուր | ||
| 1. | Չինաստան | 27 | 13 | 7 | 47 |
| 2. | ԱՄՆ | 16 | 16 | 22 | 54 |
| 3. | Գերմանիա | 8 | 5 | 5 | 18 |
| 4. | Հարավային Կորեա | 7 | 9 | 4 | 20 |
| 5. | Ավստրալիա | 7 | 8 | 10 | 25 |
| 6. | Ճապոնիա | 7 | 5 | 5 | 17 |
| 7. | Մեծ Բրիտանիա | 7 | 3 | 7 | 17 |
| 8. | Իտալիա | 6 | 5 | 5 | 16 |
| 9. | Ռուսաստան | 5 | 8 | 8 | 21 |
| 10. | Ուկրաինա | 5 | 2 | 5 | 12 |
| 11. | Ֆրանսիա | 3 | 9 | 10 | 22 |
| 12. | Սլովակիա | 3 | 1 | 4 | |
| 13. | Չեխիա | 2 | 3 | 5 | |
| 14. | Նոր Զելանդիա | 2 | 1 | 2 | 5 |
| 15. | Ռումինիա | 2 | 1 | 2 | 5 |
| 16. | Շվեյցարիա | 2 | 3 | 5 | |
| 17. | Իսպանիա | 2 | 1 | 3 | |
| 17. | Վրաստան | 2 | 1 | 3 | |
| 19. | Կուբա | 1 | 3 | 4 | 8 |
| 20. | Զիմբաբվե | 1 | 3 | 4 | |
| 21. | Հոլանդիա | 1 | 2 | 4 | 7 |
| 22. | Ադրբեջան | 1 | 2 | 2 | 5 |
| 23. | Նորվեգիա | 1 | 2 | 1 | 4 |
| 24. | Հյուսիսային Կորեա | 1 | 1 | 3 | 5 |
| 25. | Կանադա | 1 | 1 | 1 | 3 |
| 26. | Մոնղոլիա | 1 | 1 | 2 | |
| 26. | Լեհաստան | 1 | 1 | 2 | |
| 28. | Բրազիլիա | 1 | 4 | 5 | |
| 29. | Ինդոնեզիա | 1 | 3 | 4 | |
| 30. | Բուլղարիա | 1 | 1 | 2 | |
| 30. | Ֆինլանդիա | 1 | 1 | 2 | |
| 32. | Եթովպիա | 1 | 1 | ||
| 32. | Հնդկաստան | 1 | 1 | ||
| 32. | Ճամայկա | 1 | 1 | ||
| 32. | Տհաիլանդ | 1 | 1 | ||
| 36. | Ղազախստան | 3 | 3 | 6 | |
| 37. | Շվեդիա | 3 | 3 | ||
| 38. | Բելոռուս | 2 | 6 | 8 | |
| 39. | Թուրքիա | 2 | 1 | 3 | |
| 40. | Ավստրիա | 1 | 2 | 3 | |
| 41. | Ալժիր | 1 | 1 | 2 | |
| 42. | Կոլումբիա | 1 | 1 | 2 | |
| 42. | Ղրղզստան | 1 | 1 | 2 | |
| 42. | Սլովենիա | 1 | 1 | 2 | |
| 42. | Սերբիա | 1 | 1 | 2 | |
| 42. | Ուզբեկստան | 1 | 1 | 2 | |
| 42. | Էկվադոր | 1 | 1 | 2 | |
| 48. | Էստոնիա | 1 | 1 | ||
| 48. | Տրինիդադ և Տոբագո | 1 | 1 | ||
| 48. | Վիետնամ | 1 | 1 | ||
| 52. | Հայաստան | 5 | 5 | ||
| 53. | Դանիա | 2 | 2 | ||
| 53. | Տաիվան | 2 | 2 | ||
| 55. | Արգենտինա | 1 | 1 | ||
| 55. | Խորվաթիա | 1 | 1 | ||
| 55. | Եգիպտոս | 1 | 1 | ||
| 55. | Լիտվա | 1 | 1 | ||
| 55. | Մեքսիկա | 1 | 1 | ||
| 55. | Տաջիկստան | 1 | 1 | ||
| 55. | Տոգո | 1 | 1 |