arxiv

WinRar ծրագիրը ամենահայտնի արխիվացնող ծրագրերից է: Ծրագիրն իրականացնում է ZIP և RAR ֆորմատների ամբողջական սպասարկում, ինչպես նաև իրականացնում է CAB, ARJ, LZH, TAR, GZ, ACE, UUE, BZ2, JAR, ISO, 7Z, Z ֆորմատների ապափաթեթավորում: Ունի ինքն իրեն ապափաթեթավորվող արխիվներ (SFX) ստեղծելու հնարավորություն, վերականգնման համար տեղեկատվության ավելացման հնարավորություն, մեկնաբանություններ ավելացնելու հնարավորություն, արխիվները փոփոխումից պաշտպանելու հնարավորություն, արխիվները մի քանի հատորների բաժանելու հնարավորություն (կարելի է ստեղծել նշված չափսերով կամ սեփական նշանակմամբ չափսերով հատորների), ինչպես նաև *օրիգինալությունը* ստուգելու համար էլեկտրոնային ստորագրություններ ստեղծելու հնարավորություն: Ֆայլի առավելագույն չափսը սահմանափակվում է միայն կախված օպերացիոն համակարգի հնարավորություններից, հնարավոր է օգտագործել ֆայլերի երկար անվանումներ: Ծրագիրը հեշտ է յուրացնել և ունի հարմարավետ միջավայր: Ինտեգրվում է Windows shell-ին:

Download

___________________________________________________________________________________________________________________________________________________________________

arxiv

Փաթեթավորման բարձր արդյունավետությամբ արխիվացնող ծրագիր: Հատկապես արդյունվետ է գրաֆիկական և մուլտիմեդիա ֆայլեր փաթեթավորելու համար: Ծրագիրը UHARC արխիվացնողի (ֆայելրի ֆորմատը՝ *.uha) գրաֆիկական միջավայրն է, որն ունի փաթեթավորման շատ բարձր արդյունավետություն, շատ դեպքերում ավելի բարձր, քան իրականացնում են հայտտնի RAR, ACE և ZIP արխիավցնող ծրագրերը: Ճիշտ է այս առավելության համար վճարվում է ժամանակով, քանի որ արխիվացնող ծրագիրն իր աշխատանքի արագությամբ զիջում է վերոթվարկյալներին:

Download

_________________________________________________________________________________________________________________________________________________________

arxiv

IZArc-ը հզոր և անվճար արխիվացնող ծրագիր է, որը սպասարկում է մեծ քանակությամբ ֆորմատների, որոնց թվում են. 7-ZIP, A, ACE, ARC, ARJ, B64, BH, BIN, BZ2, BZA, C2D, CAB, CDI, CPIO, DEB, ENC, GCA, GZ, GZA, HA, IMG, ISO, JAR, LHA, LIB, LZH, MDF, MBF, MIM, NRG, PAK, PDI, PK3, RAR, RPM, TAR, TAZ, TBZ, TGZ, TZ, UUE, WAR, XXE, YZ1, Z, ZIP, ZOO: IZArc ծրագիրն ինտեգրվում է Windows Explorer ծրագրի ընտրացանկին (մենյու): Ունի արխիվների հետ աշխատելու համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները. նոր արխիվների ստեղծում, գոյություն ունեցողների դիտում, ապափաթեթավորում, համալրում, արխիվի պարունակության առանձին ֆայլերի հետ աշխատելու հնարավորություն: Իրականացված է ինքն իրեն ապափաթեթավորվող և բազմահատոր արխիվների ստեղծման հնարավորությունը: Ունի հնարավորություն վերականգնել վնասված ZIP արխիվները, իրականացնել ֆորմատների փոխակերպում, նայել և ավելացնել մեկնաբանություններ, շատ ուրիշ բաներ: Բացի դրանից IZArc-ը հնարավորություն է տալիս դիտել և փոխակերպել դիսկերի պատկերների հիմնական ֆորմատները (ISO, BIN, CDI, NRG), ունի հնարավորություն սահմանել հակավիրուսային ստուգման ձևը, AES (256 բիտ) ալգորիթմի օգնությամբ գաղտնագրել արխիվը:

Download

_________________________________________________________________________________________________________________________________________________